Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին

Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած հրդեհի զոհերի ընտանիքներին։ Նա այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

Նա նաև ապաքինում է մաղթել տուժածներին։

«Բոլուի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած ողբերգությունը շոկային է. ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում տուժածներին»,–ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ ցավակցություն էր հայտնել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Վերջին տվյալներով՝ հրդեհի զոհերի թիվը հասել է 76-ի։

 Ուշագրավ
---