Էներգետիկ ըմպելիքներ 18 տարին չլրացածներին չեն վաճառի

Էներգետիկ ըմպելիքներ 18 տարին չլրացածներին չեն վաճառի

PanARMENIAN.Net - Հայաստանում կարգելվի էներգետիկ ըմպելիքների վաճառքը 18 տարին չլրացած անձանց։ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ հաստատել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

Ըստ օրինագծի համահեղինակ Ալխաս Ղազարյանի՝ այս նախաձեռնության նպատակն է նպաստել հանրային առողջության պահպանմանը և երիտասարդների շրջանում առողջ կենսակերպի խթանմանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Հունվարի 20-ի ԱԺ հերթական նիստի ժամանակ Ղազարյանը, նախագիծը ներկայացնելիս, նշել էր, որ առաջարկվում է սահմանել «էներգետիկ ըմպելիք» հասկացությունը և արգելել դրանց վաճառքը 18 տարին չլրացած անձանց։ Նախատեսվում է նաև սահմանափակել դրանց գովազդի հնարավորությունը, սահմանել վարչական պատասխանատվություն սահմանափակումները խախտելու համար։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր ելույթում ընդգծել է. «Հիմնական տրամաբանությունը նաև այն է, որ կարճաժամկետ տնտեսական օգուտները ստորադասվում են երկարաժամկետներին, որովհետև այս պարագայում հանրային առողջությունը դիտարկվում է տնտեսության տեսանկյունից որպես երկարաժամկետ գործիք»։

Նախարարի խոսքով՝ հանրային առողջությունն ավելի գերակա է, քան այն կարճաժամկետ տնտեսական շահույթները, որոնք կարող էին ստացվել էներգետիկ ըմպելիքների վաճառքի ավելացման արդյունքում։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---