Ծիծեռնակաբերդի խճուղի 5-ում գտնվող մարզահամալիրը կհանվի մասնավորեցման ցանկից և կհանձնվի ԿԳՄՍՆ–ին![]() 22 հունվարի 2025 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում քննարկվում է Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզահամալիրը մասնավորեցման ենթակա գույքերի ցանկից հանելու և այն ԿԳՄՍ նախարարությանը հանձնելու նախագիծը։ Օրինագիծը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա նշել է, որ մարզահամալիրը, պահպանելով որպես սպորտային ենթակառուցվածք, հնարավորություն է ստեղծվում սպորտի զարգացման ռազմավարությամբ նախանշված կարևորագույն միջոցառումներ իրականացնել: «Մարզահամալիրը լայն հնարավորություններ ունի, այդ թվում՝ ննջարանային մասնաշենք, որը նախատեսված է մոտ 60 հոգու համար, և մարզադահլիճներ, որոնցից մեկը համապատասխանում է գեղարվեստական մարմնամարզության միջազգային չափանիշներին։ Մյուսը կարող է օգտագործվել այլ մարզաձևերի համար»,– ասել է Անդրեասյանը։ Նա հավելել է, որ, պահպանելով այս տարածքը, հնարավորություն ենք ստանում կազմակերպելու ուսումնամարզական հավաքներ և միջազգային մրցաշարեր։ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ջուլիետա Ազարյանը ներկայացրել է նախաձեռնության վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |