ԱԺ-ում քննարկվել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև մաքսային մարմինների համագործակցության համաձայնագրի վավերացման հարցը

ԱԺ-ում քննարկվել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև մաքսային մարմինների համագործակցության համաձայնագրի վավերացման հարցը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում քննարկվել է ՀՀ և ԱՄՆ միջև մաքսային մարմինների փոխադարձ օգնության համաձայնագիրը, որի նպատակն է զարգացնել երկու երկրների մաքսային ծառայությունների միջև գործակցությունը՝ տվյալների փոխանակման և փոխադարձ վարչական աջակցության միջոցով։

Համաձայնագիրը տորագրվել է 2024 թվականի հունիսի 11-ին։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը նշել է, որ համաձայնագրով նախատեսվել են դրույթներ, որոնցով կկարգավորվի տվյալների փոխանակումը համապատասխան երկու մարմինների միջև:

«Սա կարևոր քայլ է թափանցիկության և փոխգործակցության շարունակական զարգացման համատեքստում»,- ասել է նա:

Համաձայնագրով նախատեսվում է պարզեցնել և հստակեցնել փոխգործակցության մեխանիզմները։

Քննարկման ժամանակ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրել է, թե արդյոք համաձայնագիրը չի հակասում ԵԱՏՄ մաքսային օրենսդրությանը։ Գևորգյանը վստահեցրել է, որ չի հակասում ԵԱՏՄ գործող օրենսդրությանը և Հայաստանի միջազգային պարտավորություններին։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---