ՀՀ քաղաքացիություն ստանալու տուրքն այսուհետ կկազմի 50,000 դրամ, հրաժարվելու՝ 150,000 դրամ

ՀՀ քաղաքացիություն ստանալու տուրքն այսուհետ կկազմի 50,000 դրամ, հրաժարվելու՝ 150,000 դրամ

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ–ն ընդունել է «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ու «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

Ըստ փոփոխության՝ քաղաքացիություն շնորհելու համար տուրքը սահմանվելու է 50,000 դրամ, իսկ քաղաքացիությունից հրաժարվելու համար՝ 150,000 դրամ։

Նախատեսում է նաև թվայնացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունները։

ՀՀ կառավարությունը համապատասխան որոշումն ընդունել էր 2024 թվականի հոկտեմբերի 17-ին։

Նախատեսվում է փաստաթղթերը նախապես էլեկտրոնային ներկայացնելու հնարավորություն, որի պարագայում իրավասու մարմինը ստուգելու է դրանց ամբողջականությունը, բացառում դիմումատուի ՀՀ քաղաքացի հանդիսանալու հանգամանքը, որից հետո նոր միայն դիմումատուն հնարավորություն է ստանում հերթագրվելու և փաստաթղթերը անձամբ ներկայացնելու լիազոր մարմին կամ օտարերկրյա պետությունում գործող համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---