ԶՈւ ԳՇ պետը կարևորել է ԶՈւ պաշտպանունակության ամրապնդման անհրաժեշտությունը![]() 22 հունվարի 2025 - 18:21 AMT PanARMENIAN.Net - ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի ղեկավարությամբ հունվարի 22-ին անցկացված նիստում քննարկվել են 2024 թվականի ուսումնական տարվա մարտական պատրաստության արդյունքները, զորքերի կառավարման և բարոյահոգեբանական վիճակի հիմնախնդիրները, ինչպես նաև 2025 թվականի ուսումնական տարվա գերակա խնդիրները։ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանգամանալից անդրադարձել է կատարած աշխատանքներին՝ ներկայացնելով առաջիկա անելիքները, իսկ նիստի ընթացքում նա կարևորել է ԶՈւ պաշտպանունակության ամրապնդման և ծառայության կազմակերպման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը։ Նիստի վերջում լավագույն արդյունքներ արձանագրած ստորաբաժանումների հրամանատարներին հանձնվել են հավաստագրեր և հուշանվերներ՝ ընդգծելով նրանց ներդրումը և նվիրվածությունը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |