Վարչապետը հիմնավորել է սահմանազատումը հյուսիսից շարունակելը՝ այդտեղ արդեն կան սահմանազատված կտորներ![]() 23 հունվարի 2025 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22–ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, թե ինչու է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատումը շարունակվում հյուսիսային հատվածից: Նա հավելել է, որ հյուսիսային հատվածից սահմանազատման շարունակելու որոշումը հիմնավորված է, քանի որ այդ հատվածում արդեն կան մի քանի հատվածական սահմանազատումներ: «Կիրանցի հատվածի մի մասն է սահմանազատված: Ունենք սահմանազատված կտորներ, որոնք անվտանգության երաշխիք են: Մենք ուզում ենք այդ կտորները դարձնել մոնոլիտ, ամբողջական, որ հատվածական չլինի»,– նշել է նա: Արձագանքելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի այն դիտարկմանը, որ ավելի տրամաբանական կլիներ սահմանազատման աշխատանքները սկսել հարավային հատվածից՝ նա ասել է, որ չի կարելի որևէ տարբերակ որակել վատը: «Բայց ՀՀ պետական սահմանի այնպիսի հատված չկա, որ մենք ասենք՝ չենք սահմանազատում, մեզ սահմանի ուրիշի հատված է պետք»,– ասել է նա: Հունվարի 16-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն է ձեռք բերվել սահմանազատման նոր հատվածի շուրջ։ Համաձայնությունը նախատեսում է աշխատանքների մեկնարկ հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և շարունակություն հարավային ուղղությամբ՝ մինչև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը Իրանի հետ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |