Թրամփն արգելել է ներգաղթյալների մուտքը Մեքսիկայի սահմանով![]() 23 հունվարի 2025 - 12:37 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ իր նախորդ Ջո Բայդենի քաղաքականության հետևանքով երկրում հայտնվել է 21 միլիոն միգրանտ։ «Մեծ սխալ էր թույլ տալ մարդկանց գալ։ Եվ ես վստահում եմ թվերին՝ 21 միլիոն մարդ, որոնց թվում մեծ տոկոս են կազմում աշխարհի տարբեր անկյուններից եկած հանցագործները», — նշել է Թրամփը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ըստ նրա՝ հազարավոր ահաբեկիչներ և տասնյակ հազարավոր մարդասպաններ ազատ շրջում են ԱՄՆ տարածքում։ Նախագահի խոսքով՝ նրանցից շատերը ազատ են արձակվել իրենց երկրներում, որից հետո գաղտնի ճանապարհներով հայտնվել են Միացյալ Նահանգներում։ Թրամփը այս ամենի համար մեղադրել է Բայդենին՝ հայտարարելով, որ նա «թույլ է տվել, որ դա տեղի ունենա»։ Հունվարի 22–ին Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով դադարեցվելու է Մեքսիակյի սահմանով ԱՄՆ ներգաղթող անօրինական միգրանտների մուտքը։ Նա նաև հանձնարարել է կազմակերպել նրանց արտաքսումը, հայտնում է ՌԲԿ–ն։ Նախագահը հանձնարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությանը, արդարադատության և պետական դեպարտամենտներին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հարավային սահմանով երկիր մտնող միգրանտների արտաքսման համար։ Համաձայն հրամանագրի, գերատեսչությունները պարտավոր են անմիջապես արտաքսել և հայրենադարձել այդ անձանց։ Բացի այդ, նոր փաստաթուղթը սահմանափակում է Մեքսիկայից մուտք գործած միգրանտների՝ ապաստանի համար դիմելու հիմքով երկրում մնալու իրավունքը։ Պենտագոնը սկսել է ուղղաթիռներ և ցամաքային անձնակազմ տեղափոխել հարավային սահման։ The Washington Post-ի տեղեկություններով՝ Թրամփի վարչակազմը մտադիր է Մեքսիկայի սահման ուղարկել ևս 10 հազար զինվոր։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը խոստացել էր սկսել «Ամերիկայի պատմության ամենամեծ արտաքսման ծրագիրը»՝ գնահատելով, որ կհեռացվի 15-20 միլիոն մարդ։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության տվյալներով՝ 2022 թվականին անօրինական միգրանտների գրեթե կեսը (4.8 միլիոնը 11 միլիոնից) եկել է Մեքսիկայից։ Առաջատարների թվում էին նաև Գվատեմալան, Սալվադորը և Հոնդուրասը։ Նյու Յորքի միգրացիոն հետազոտությունների կենտրոնի տվյալներով՝ 2022 թվականին անօրինական միգրանտների ամենամեծ քանակը բնակվում էր Կալիֆորնիայում (2.2 միլիոն մարդ)։ Հաջորդում են Տեխասը (1.8 միլիոն), Ֆլորիդան (936 հազար), Նյու Յորքը (672 հազար), Նյու Ջերսին (495 հազար) և Իլինոյսը (429 հազար)։ Photo. Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |