ՌԴ–ում դանակահարության գործով դատապարտված դեռահասը ծնողների հետ արտաքսվել է ՀՀ

ՌԴ–ում դանակահարության գործով դատապարտված դեռահասը ծնողների հետ արտաքսվել է ՀՀ

PanARMENIAN.Net - ՌԴ–ում դանակահարության գործով դատապարտված դեռահասը ծնողների հետ արտաքսվել է Հայաստան։ Այդ մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի ՆԳՆ վարչության մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ դատարանը նրան մեղավոր էր ճանաչել զենքի օգտագործմամբ խուլիգանության համար և դատապարտել 30 հազար ռուբլի տուգանքի, հայտնում է Կոմերսանտը»։

Միջադեպը տեղի էր ունեցել 2024–ի դեկտեմբերի 6-ին Կրասնոդարի №94 դպրոցում։ Դպրոցի միջանցքում աշակերտների միջև վիճաբանության ժամանակ դեռահասը դանակով հարվածել էր համադասարանցու ոտքին։ Ծեծկռտուքում տուժել էին նաև այլ աշակերտներ։ Հարձակվողը ձերբակալվել էր և ուղարկվել անչափահասների ժամանակավոր մեկուսացման կենտրոն։

Ստուգման ընթացքում պարզվել է, որ դեռահասի ծնողները, հանդիսանալով Հայաստանի քաղաքացիներ, Ռուսաստանում ապօրինի էին բնակվում։ Դատարանը որոշել է նրանց արտաքսել։ Ընտանիքին դատական կատարողները ուղեկցել են մինչև Միներալնիե Վոդի քաղաքում գտնվող սահմանային հսկողության կետ, որից հետո նրանք ուղարկվել են Հայաստան ավիաչվերթով։

Դպրոցում տեղի ունեցած միջադեպից հետո քրեական գործ է հարուցվել ուսումնական հաստատության աշխատակիցների անփութության հոդվածով։ Քննությունը շարունակվում է։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---