Արամ Սարգսյան․Թրամփը ՀՀ սուվերեն տարածքի վրա հարձակում թույլ չի տա![]() 23 հունվարի 2025 - 14:30 AMT PanARMENIAN.Net - «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուիքյան իր էջում կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՀՀ սուվերեն տարածքի վրա հարձակում թույլ չի տա։ Նա նշել է, որ ԱՄՆ-ի և ՀՀ-ի տարածաշրջանային շահերը համընկնում են, և որ ՀՀ-ն քրիստոնեական եղբայրության կարևոր մաս է «Ալիևը ցանկացած առիթով ԱՄՆ նախկին դեմոկրատական իշխանությանը «երախտամոռ» է անվանում, իսկ նոր ընտրված նախագահին և հանրապետական մեծամասնությանը հնարավոր բոլոր տարբերակներով գովաբանում է և շողոքորթում։ Դա միանշանակ լավ է, քանի որ Ալիևը անթաքույց հույս է փայփայում, որ նորերի հետ լեզու կգտնի, իսկ դա էլ նշանակում է, որ ինքնագլուխ քայլերի չի գնա... Ինձ համար միանշանակ է, որ ՀՀ սուվերեն տարածքի վրա հարձակվելու համաձայնություն Թրամպը և իր հանրապետական վարչակազմը չեն տա: Ոչ միայն այն պատճառով, որ Թրամպը ընտրվել է խոստանալով խաղաղություն բերելը, որ ԱՄՆ-ի և ՀՀ-ի տարածաշրջանային շահերը համընկնում են, որ ՀՀ-ն քրիստոնեական եղբայրության կարևոր մաս է ու քրիստոնեությունը պետականորեն ընդունած առաջին երկիրը, այլ նաև, որ ՀՀ-ն ԱՄՆ ռազմավարական գործընկերն է այլևս և ուղենիշ է վերցրել ապագայում ԱՄՆ դաշնակից և ԵՄ անդամ դառնալ։ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ստանձնել է պարտականությունները հունվարի 20–ին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |