ԱԽ քարտուղար․ ՀՀ–ն իր հարաբերությունները չի կառուցում 3–րդ երկրների հաշվին![]() 23 հունվարի 2025 - 15:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով արտաքին քաղաքականությանը, ասել է, որ Հայաստանը իր հարաբերությունները չի կառուցում 3–րդ երկրների հաշվին: «Որևէ երկրի հետ մեր հարաբերությունները երրորդ կողմի հաշվին չենք իրականացնում։ Հայաստանը գտնում է, որ իր հարաբերությունները պետք է սերտացնի Բրյուսելի և ԵՄ անդամ երկրների հետ, ինչպես նաև ԱՄՆ–ի հետ։ Ու սերտացնում է։ Սա է մեր հարաբերությունների նպատակը»,– նշել է Գրիգորյանը, հայտնում է Sputnik Արմենիան։ Գրիգորյանը շեշտել է, որ եթե Միացյալ Նահանգների կամ Եվրոպական միության հետ հարաբերությունները համահունչ լինեն Հայաստանի շահերին և ամրապնդեն երկրի ինքնիշխանությունը, ապա այդ ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն։ Նա անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչու վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց դեռ չի կայացել։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում նորանշանակ պաշտոնյաները որոշակի սահմանափակումների են ենթարկվում իրենց պարտականությունները ստանձնելու առաջին շրջանում։ Հայաստանը հայտնել է պատրաստակամություն հեռախոսազանգ կազմակերպելու հարցում, սակայն հաշվի է առել այդ հանգամանքները և սպասել է, որ Թրամփի վարչակազմի նոր անդամները լիարժեք ստանձնեն իրենց պաշտոնները։ ԱԽ քարտուղարը հավելել է, որ խնդիրը չի սահմանափակվում մեկ հեռախոսազրույցով, այլ վերաբերում է ընդհանուր համագործակցությանը ԱՄՆ նախագահի նոր թիմի հետ։ «Մեր ամբողջ թիմը մտադիր է կարգավորել աշխատանքը Թրամփի թիմի հետ»,– ասել է նա։ Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայի մտահոգություններին հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի առնչությամբ, ապա Գրիգորյանն առաջարկել է այդ հարցով դիմել Մեծ Բրիտանիայի դեսպանատուն՝ միաժամանակ ընդգծելով, որ Երևանը շարունակում է մտահոգված մնալ Բաքվի հռետորաբանությամբ։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։ Եվրամիությունը կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կառույցին անդամակցության գործընթաց սկսելու մասին և հարցը կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ։ Այդ մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել են, որ Հայաստանի անդամակցությունը միաժամանակ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անհամատեղելի է, քանի որ երկու միություններն էլ պահանջում են մաքսային սահմանների բացակայություն ու ապրանքների, ծառայությունների և աշխատուժի տեղաշարժի ազատություն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |