Turkish Airlines-ը 13 տարվա դադարից հետո առաջին թռիչքն է իրականացրել դեպի Սիրիա![]() 23 հունվարի 2025 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Turkish Airlines-ը («Թուրքական ավիաուղիներ») վերսկսել է թռիչքները դեպի Սիրիա, որոնք դադարեցվել էին 2012 թվականի ապրիլի 1-ից արաբական երկրում քաղաքացիական պատերազմի պատճառով, հայտնում է TRT Haber-ը։ Նշվում է, որ հունվարի 23-ին Ստամբուլի օդանավակայանից դեպի Դամասկոս TK 846 չվերթն է իրականացվել։ Անձնագրային հսկողությունից հետո ինքնաթիռ է բարձրացել 349 ուղևոր, որոնցից ոմանք ձեռքերին Սիրիայի նոր դրոշն են ունեցել, գրում է Factor.am-ը։ Ուղևորներից Ֆաթմա Զահրան լրագրողներին պատմել է, որ Թուրքիա է գնացել ընդամենը 2 տարեկանում և այժմ ուրախ է ընտանիքի հետ հայրենիք վերադառնալ «Ես հիմա 14 տարեկան եմ և երբեք չեմ տեսել իմ երկիրը։ Ես շատ հուզված եմ, քանի որ առաջին անգամ եմ տեսնելու այն։ Մենք Դամասկոսից կուղևորվենք Հալեպ՝ տատիկիս այցելելու»,- ասել է նա։ Թուրքական պետական Անադոլու գործակալությունն էլ հայտնել է, որ ինքնաթիռն արդեն իսկ վայրէջք է կատարել Դամասկոսի օդանավակայանում։ 2024–ի նոյեմբերի 27-ին Սիրիայի զինված թուրքամետ ընդդիմադիր խմբերը լայնածավալ հարձակում սկսեցին Հալեպ և Իդլիբ նահանգներում սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ, գրավեցին Հալեպը, Համան ու Հոմսը։ Դեկտեմբերի 8-ին նրանք գրավեցին երկրի մայրաքաղաք Դամասկոսը։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռացել է երկրից, նա ընտանիքի հետ ապաստան է ստացել ՌԴ–ում։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց իրականացնել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |