Փաշինյանը Դավոսում ՆԱՏՕ-ի ղեկավարին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի մանրամասները![]() 24 հունվարի 2025 - 10:29 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպմանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի ընթացքը՝ շեշտելով ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարևորել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը՝ ընդգծելով ՆԱՏՕ-ի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին։ Փաշինյանը նաև ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ շեշտելով, որ հայկական կողմը պատրաստ է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակմանը՝ նախագծում ամրագրված սկզբունքների հիման վրա։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության զարգացման հնարավորությունները՝ կարևորելով երկկողմ օրակարգի արդյունավետ իրականացումը։ Մարկ Ռյուտեն անդրադարձել է hանդիպմանը X-ի իր էջում՝ նշելով, որ լավ քննարկում է ունեցելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Դավոսում՝ ՆԱՏՕ-Հայաստան երկխոսությունը և համագործակցությունը շարունակելու մասին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |