Հայ դերասանների մասնակցությամբ «Անորան» Օսկարի հավակնորդների ցանկում է![]() 24 հունվարի 2025 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը, որտեղ նկահարանվել են հայ դերասաններ Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը, հավակնում է Օսկարի «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Ֆիլմը ներկայացված է նաև այլ անվանակարգերում՝ «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն դերասանուհի», «Երկրորդ պլանի լավագույն դերասան» և «Լավագույն օրիգինալ սցենար»։ Տարվա լավագույն ֆիլմի կոչման համար «Անորան» մրցակցելու է «Բրուտալիստը», «Լիարժեք անհայտությունը», «Կոնկլավ», «Դյունա. Մաս երկրորդ», «Էմիլիա Պեռեզ», «Ես դեռ այստեղ եմ», «Նիքել բոյզ», «Սուբստանցիա» և «Չարը» ֆիլմերի հետ, հայտնում է BBC-ն։ Հավակնորդների ցանկը պետք է հրապարակվեր դեռ նախորդ շաբաթ, սակայն, Լոս Անջելեսի անտառային հրդեհների պատճառով արարողությունը հետաձգվել էր։ «Օսկարի» 97-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 3-ին։ Այն վարելու է Քոնան Օ՝Բրայանը։ «Անորան» արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին Կաննի 2024 թվականի կինոփառատոնում։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |