Թրամփը հրահանգել է գաղտնազերծել Քենեդիների և Լյութեր Քինգի սպանությունների նյութերը![]() 24 հունվարի 2025 - 12:52 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով նախատեսվում է գաղտնազերծել 35-րդ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդիի, նրա եղբոր՝ սենատոր Ռոբերտ Քենեդիի, ինչպես նաև սևամորթների իրավունքների պաշտպանության շարժման առաջնորդ Մարտին Լյութեր Քինգի սպանությունների հետ կապված փաստաթղթերը։ «Ազգային շահերից է բխում վերջապես հրապարակել այս սպանություններին առնչվող բոլոր փաստաթղթերը՝ առանց հապաղման», – նշվում է Սպիտակ տան հրապարակած հրամանագրում։ Թրամփի կարծիքով՝ այս գործերի վերաբերյալ գաղտնի տեղեկատվության պահպանումն անհամատեղելի է հանրային շահերի հետ։ Նա ընդգծել է, որ փաստաթղթերի հրապարակումը վաղուց հասունացած անհրաժեշտություն է, գրում է Interfax.ru-ն։ Հրամանագրի համաձայն՝ 15 օրվա ընթացքում ազգային հետախուզության տնօրենն ու ԱՄՆ գլխավոր դատախազը, համագործակցելով նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի հետ, պետք է մշակեն և ներկայացնեն պետության ղեկավարին Քենեդիի սպանության հետաքննությանը վերաբերող փաստաթղթերի հրապարակման ծրագիրը։ Բացի այդ, հրամանագիրն ընդգրկում է 45-օրյա ժամկետ, որի ընթացքում Թրամփին պետք է ներկայացվի Ռոբերտ Քենեդիի և Մարտին Լյութեր Քինգի գործերին վերաբերող նյութերի ամբողջական գաղտնազերծման ծրագիրը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |