ՏԿԵՆ․ ՀՀ–ն ատոմակայանի կառուցման հարցը քննարկում է նաև Կորեայի և Չինաստանի հետ![]() 24 հունվարի 2025 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ատոմակայանի կառուցման նպատակով բանակցություններ է վարում ոչ միայն Ռուսաստանի և ԱՄՆ–ի, այլ նաև Կորեայի և Չինաստանի հետ: Այդ մասին հայտնել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, տեղեկացնում է Factor.am-ը։ Նախարարությունից նշել են, որ նոր միջուկային էներգաբլոկների կառուցման համար ներկայումս ուսումնասիրվում են ատոմային էներգետիկայի բնագավառում գոյություն ունեցող տարբեր տեխնոլոգիաները և ռեակտորային տեղակայանքները։ Միևնույն ժամանակ, թե՛ էներգաբլոկի տեսակը, թե՛ հզորությունը կսահմանվեն այն առաջարկների և հաշվարկների հիման վրա, որոնք կներկայացվեն տեխնիկատնտեսական հիմնավորումների արդյունքում։ 2024 թ. ամփոփիչ ասուլիսի ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել էր, որ նոր ատոմակայանի կառուցման համար Հայաստանի կառավարությունը տարբեր երկրների հետ է բանակցում: Թե հատկապես որ երկրների հետ, նախարարն այդ ժամանակ չէր հստակեցրել։ 2023 թ. օգոստոսին կառավարության նիստի ընթացքում որոշվել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի կառավարման նպատակով ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն, որը կզբաղվի հայտերի ուսումնասիրությամբ, էներգաբլոկի վերջնական մոդելի ընտրությամբ և շինարարության վերահսկմամբ։ Այս ընկերությունն ուղիղ մասնակցություն կունենա նախագծի բոլոր փուլերում՝ մինչև ատոմակայանի շահագործման հանձնվելը։ Նախարարությունից նաև հայտնել են, որ ամերիկյան մի ընկերություն Հայաստանում իրականացնում է փոքր մոդուլային ատոմակայանի կառուցման նպատակահարմարության վերաբերյալ տեխնիկատնտեսական հետազոտություն: Մոդուլային ատոմակայանների գաղափարը նախապես բարձրաձայնվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ մեկ տարի առաջ կառավարության նիստերից մեկի ընթացքում։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |