Amnesty International-ը դատապարտել է Ադրբեջանում մարդու իրավունքների համակարգային խախտումները

Amnesty International-ը դատապարտել է Ադրբեջանում մարդու իրավունքների համակարգային խախտումները

PanARMENIAN.Net - Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Եվրոպայի խորհրդին զեկույց է ներկայացրել, որտեղ անդրադարձել է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին։

Զեկույցը վերնագրված է. «Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ հույսի նշան չկա: Մարդու իրավունքների համակարգային և լուրջ խախտումները պետք է խստորեն դատապարտվեն», հայտնում է 1lurer.am–ը։

Իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի առնչությամբ, մասնավորապես՝ խոսքի ազատության, միավորումների և խաղաղ հավաքների իրավունքի անհիմն սահմանափակումների, իրավապաշտպանների և լրագրողների դեմ հաշվեհարդարների, արդար դատաքննության իրավունքի համատարած խախտումների, քաղաքական նպատակներով քրեական արդարադատության համակարգի չարաշահումների և այլն։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---