ԱԳ փոխնախարարի առաջարկը՝ դրական եզրակացություն տալ ԵՄ-ին անդամակցության մեկնարկի նախաձեռնությանը![]() 24 հունվարի 2025 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կարևորում է Եվրոպական միության հետ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ամբողջական կիրառումն ու դրա ճանապարհային քարտեզի բարելավումը։ Այդ մասին ասել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում։ Նա առաջարկել է դրական եզրակացություն տալ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախաձեռնությանը, հայտնում է Արմենպրեսը։ Ըստ Հովհաննիսյանի՝ քաղաքացիական նախաձեռնության հիման վրա ներկայացված նախագիծը համահունչ է ՀՀ-ի և ԵՄ-ի, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների հետ փոխգործակցության խորացման ներկայիս դինամիկային։ Նա հավելել է, որ ԵՄ-ին մերձենալու քաղաքական կամքն արտացոլվել է ՀՀ վարչապետի՝ Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթում, ինչը համապատասխանում է կառավարության՝ 2021-2026 թվականների ծրագրում ամրագրված հանձնառությանը, հայտնում է Արմենպրեսը։ Փոխնախարարը շեշտել է, որ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվել են քայլեր՝ ոլորտային համագործակցության ընդլայնման համար։ Արդյունքում, ներկայում ակտիվ բանակցություններ են ընթանում Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ, որը ներառում է ժողովրդավարության, մարդու իրավունքների, լավ կառավարման, տնտեսական համագործակցության և անվտանգության ոլորտները։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ն Հայաստանի զարգացման գլխավոր աջակիցն է, և «Դիմակայություն և աճ» ծրագրի շրջանակում Հայաստանին աջակցություն կտրամադրվի առաջիկա 4 տարիների համար։ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը, մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը և Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակում աջակցության տրամադրումը, ըստ փոխնախարարի, կարևոր են Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների զարգացման համար։ ԱԳՆ փոխնախարարը եզրափակել է՝ շեշտելով, որ այս գործընթացները ցույց են տալիս Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման աննախադեպ տեմպերը և դրանց առաջնային տեղը ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։ Եվրամիությունը կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կառույցին անդամակցության գործընթաց սկսելու մասին և հարցը կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ։ Այդ մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |