Պուտինը Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում է շնորհել Տիգրան Քեոսայանին![]() 25 հունվարի 2025 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռեժիսոր, պրոդյուսեր Տիգրան Քեոսայանին շնորհել է «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի» պատվավոր կոչում։ Հրամանագիրը հրապարակված է իրավական ակտերի պաշտոնական կայքում։ «Շնորհել պատվավոր կոչումներ. «Ռուսաստանի վաստակավոր արտիստ» Տիգրան Քեոսայանին՝ պրոդյուսեր, Ռուսաստանի պրոդյուսերների գիլդիայի ոչ առևտրային գործընկերության անդամ, քաղաք Մոսկվա», — նշված է փաստաթղթում, գրում է ՌԻԱ Նովոստին։ Հունվարի 9-ին «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել էր, որ Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է տարել և այժմ կոմայի մեջ է։ Ավելի ուշ Սիմոնյանը նշել էր, որ պրոդյուսերի վիճակը մնում է անփոփոխ։ Տիգրան Քեոսայանը դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր է, հեռուստահաղորդավար։ Նա խորհրդային շրջանի հայտնի կինոռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի որդին է։ Տիգրան Քեոսայանի առավել հայտնի աշխատանքներից են «Խեղճ Սաշան» լիրիկական կատակերգությունը, «Ղրիմի կամուրջ. ստեղծված սիրով» և «Արծաթափայլ հովտաշուշան» ֆիլմերը։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |