Բաքուն վրացկան հեռուստաալիքներին մեղադրել է «հեղինակային իրավունքի խախտման» մեջ՝ հավակնում է հայկական պարերին![]() 25 հունվարի 2025 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ինտելեկտուալ սեփականության գործակալությունը (COPAT) հայտարարել է, թե վրացական Առաջին ալիքը, «Իմեդի» և «Ռուստավի 2» հեռուստաալիքները «խախտել են հեղինակային իրավունքները»՝ ադրբեջանական կողմը հիմա էլ հայկական պարերին է հավակնում։ COPAT-ի հայտարարության մեջ նշվում է, որ «ադրբեջանական «Բասգալը» պարը ներկայացվել է որպես հայկական «Շալախո», իսկ «Բու գալա, դաշլը գալա» ժողովրդական երգն օգտագործվել է առանց հեղինակային աղբյուրի և ազգային պատկանելության նշման», գրում է «Գրուզիա Օնլայնը»։ Ադրբեջանական COPAT-ը դիմել է Վրաստանի ինտելեկտուալ սեփականության ազգային կենտրոն (Սակպատենտ) բողոքով։ Ի պատասխան՝ Սակպատենտը հայտնել է, որ սկսել է ուսումնասիրություն, պարզաբանումներ է պահանջել նշված հեռուստաալիքներից և պատրաստ է վերահսկել իրավիճակը։ Կենտրոնի ղեկավարությունը նշել է, որ կպահպանի օրենսդրությունը և անհրաժեշտության դեպքում կկիրառի դատական միջոցներ՝ իրավունքները պաշտպանելու համար։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |