ԱՄՆ-ն սկսել է ապօրինի միգրանտների զանգվածային արտաքսումը![]() 25 հունվարի 2025 - 11:27 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից մի քանի օր անց ԱՄՆ իշխանությունները ձեռնարկել են լայնածավալ գործողություններ անօրինական միգրանտների արտաքսման ուղղությամբ։ Արդեն ձերբակալվել է 538 անձ, ովքեր ապօրինաբար անցել են ԱՄՆ-ի սահմանը։ Նրանցից «հարյուրավորները» արդեն արտաքսվել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռներով։ Այդ մասին հայտնել է Թրամփի մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հունվարի 24-ի գիշերը X հարթակում, գրում է Deutsche Welle-ն։ Ըստ Լևիթի՝ ընթացող գործողությունը «պատմության ամենախոշոր արտաքսումն» է։ Անօրինական միգրացիայի խնդրի լուծումը Թրամփի նախընտրական ծրագրի հիմնական խոստումներից մեկն էր։ Հունվարի 20-ին կայացած երդմնակալության արարողության ժամանակ նա խոստացել է իրականացնել «միլիոնավոր ու միլիոնավոր» անօրինական միգրանտների արտաքսումը՝ նախազգուշացնելով նաև ԱՄՆ-ի հարավային սահմանին զինված ուժեր ուղարկելու մասին՝ «աղետալի ներխուժումը» կանխելու նպատակով։ ԱՄՆ-ի սահմանապահ գործակալությունը հաստատել է 538 անձանց ձերբակալությունը՝ նշելով, որ նրանցից 373-ի նկատմամբ ձերբակալման հրամաններ են տրվել։ Նյուարկ քաղաքի (Նյու Ջերսի նահանգ) քաղաքապետ Ռաս Բարաքան հունվարի 23-ին տեղեկացրել է, որ ներգաղթի վերահսկողության ծառայության աշխատակիցները խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացրել առանց թույլտվությունների, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացիների շրջանում։ Ձերբակալվածների թվում եղել է նաև ԱՄՆ բանակի վետերան։ Բարաքան այս գործողությունները բնութագրել է որպես «վրդովեցուցիչ» և Սահմանադրության խախտում։ Թրամփի ստորագրած առաջին հրամանագրերից մեկով հարավային սահմանին արտակարգ դրություն է հայտարարվել, ինչը հեշտացրել է զանգվածային արտաքսումները։ Բացի այդ, նա չեղարկել է catch and release («բռնել և բաց թողնել») մեթոդը, որով միգրանտներին ազատ էին արձակում, մինչ նրանք կսպասեին դատական լսումներին։ Նրա հրամանագրերով դադարեցվել են փախստականների վերաբնակեցման ծրագրերը, ինչպես նաև չեղարկվել է իրավունքը, որով ԱՄՆ տարածքում ծնված միգրանտների երեխաները քաղաքացիություն էին ստանում։ Սակայն դատարանը հետագայում արգելափակեց այդ որոշումը։ Photo. AFP/Getty Images ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |