Մեքսիկան հրաժարվել է ընդունել ԱՄՆ–ից արտաքսվածների տեղափոխող չվերթը![]() 25 հունվարի 2025 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Մեքսիկան հրաժարվել է ընդունել ԱՄՆ ռազմական ինքնաթիռը, որը տեղափոխում էր արտաքսվածների, հայտնում է NBC News-ը։ Հունվարի 23-ին ԱՄՆ ռազմական երկու C-17 ինքնաթիռ ուղևորվել է Գվատեմալա՝ տեղափոխելով մոտ 80-ական մարդ։ Երրորդ թռիչքը, որը նախատեսված էր Մեքսիկայի համար, չի իրականացվել։ Մեքսիկայի արտաքին գործերի նախարարությունը խուսափել է պարզաբանել վայրէջքի մերժման պատճառները։ Հայտարարության մեջ նշվում է. «Երբ խոսքը վերաբերում է հայրենադարձմանը, մենք միշտ պատրաստ ենք ընդունել մեքսիկացիներին մեր տարածքում»։ ԱՄՆ Սպիտակ տունը նշել է, որ խնդիրը «վարչական բնույթի» էր և արագ լուծվել է։ ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Քարոլայն Լևիթը X-ի իր էջում գրել է, որ Մեքսիկան արտաքսվածների տեղափոխող 4 չվերթ է ընդունել, հայտնում է «Վեդոմոստին»։ «Մեքսիկան մեկ օրում ընդունեց ռեկորդային քանակով՝ չորս արտաքսման թռիչք»,–գրել է նա։ Այս որոշումը համընկել է ԱՄՆ-ի հետ լարվածության աճի հետ՝ Թրամփի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո։ Թրամփը սպառնացել էր Մեքսիկայից ներմուծվող ապրանքների վրա 25% մաքսատուրք սահմանել՝ որպես ճնշման միջոց ապօրինի միգրացիայի հարցում։ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է աջակցել արտաքսվածներին և համագործակցել ԱՄՆ-ի հետ այս հարցում, սակայն քննադատել է Վաշինգտոնի միակողմանի քայլերը։ Արտաքսման թռիչքները կազմակերպվում են Թրամփի վարչակազմի լայնածավալ արշավի շրջանակներում, որի նպատակն է պայքարել ապօրինի միգրացիայի դեմ։ Այս միջոցառումները հիմնված են նախագահի պաշտոնավարման առաջին շաբաթում ստորագրված հրամանագրերի վրա։ Թրամփը նախընտրական արշավի ժամանակ խոստացել էր կանգնեցնել ապօրինի միգրացիան և արագացնել ապօրինի բնակվող միգրանտների արտաքսումը։ Photo. Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |