ՀՀ ԿԸՀ-ում նախկին գործընկերները «հաճոյախոսություններ են» փոխանակել

PanARMENIAN.Net - ՀԱԿ ներկայացուցիչ Պատվական Հովակիմյանը դիմում է ներկայացրել ՀՀ ԿԸՀ, որը ԿԸՀ անդամների որոշմամբ ներառվել է օրակարգում: Խոսքը այն կնիքի մասին է, որը դրվում է ընտրողի անձնագրում: Հովակիմյանն իր դիմումի մեջ պահանջել է ԿԸՀ-ից ապահովել նրա ներկայությունն այս հարցի շուրջ որոշում կայացնելիս, իսկ եթե այն արդեն կայացվել է, ոչնչացնել փաստաթուղթը եւ նոր նիստ հրավիրել:



«Բանավեճ» ծավալվեց ԿԸՀ քարտուղար Աբրամ Բախչագուլյանի եւ Հովակիմյանի միջեւ: Այն հարցին, թե արդյոք նա իրավաբան է, ՀԱԿ-ի ներկայացուցիչը պատասխանել է, որ ոչ միայն իրավաբան է, այլ նաեւ աշխատել է ՀՀ ԿԸՀ-ում 1995-99թթ.: «Ես ինքս աշխատել եմ այդ տարիներին Հայաստանի ԿԸՀ-ում եւ «ամեն» ինչ հիանալի հիշում եմ»,-առարկել է Բախչագուլյանն, ինչին Հովակիմյանը հակադարձել է, թե. «Հիշո՞ւմ եք նաեւ 1998թ. ընտրությունները»:



Հովակիմյանի հայտարարության վերաբերյալ ԿԸՀ-ն որոշում կայացրեց, որտեղ գրանցվեց, որ հայտարարության մեջ արծարծված հարցը չի համապատասխանում ՀՀ Ընտրական օրենսգրքի 40.1 հոդվածին: Գ.Ազարյանը նշել է, որ ավելորդ է համարում պարզաբանել Պ.Հովակիմյանին տարբերությունը «քվեարկության ընթացակարգի» եւ «ընտրությունների անցկացման կարգի» միջեւ: Այդ որոշմանը դեմ քվեարկեց միայն «Ժառանգության» ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---