Կկատարելագործվեն ապաստանի տրամադրմանը և փախստականների պաշտպանությանը վերաբերվող օրենսդրությունները![]() 25 հունվարի 2025 - 12:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը ներկայացրել է մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք ուղղված են ապաստանի տրամադրման և փախստականների պաշտպանության համակարգի կատարելագործմանը։ Փոփոխությունները ներառում են մի քանի օրենքներում լրացումներ և փոփոխություններ՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով։ Դրանք մասնավորապես վերաբերում են «Փախստականների և ապաստանի մասին», «Օտարերկրացիների մասին», Քրեական օրենսգրքում, «Պետական տուրքի մասին» և այլ իրավական ակտերում կատարվող փոփոխություններին, հայտնում է Արմենպրեսը։ Հայաստանը, որպես 1951 թվականի «Փախստականների կարգավիճակի մասին» կոնվենցիայի և մի շարք այլ միջազգային փաստաթղթերի անդամ, պարտավորվել է զարգացնել իր օրենսդրական դաշտը՝ համապատասխանեցնելով այն միջազգային չափանիշներին։ Ներկայիս օրենսդրական բացերը խոչընդոտում են փախստականների և ապաստան հայցողների իրավունքների լիարժեք պաշտպանությանը, ինչը և փոխելու նպատակով նախաձեռնվել են այս բարեփոխումները։ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի աջակցությամբ կատարված ուսումնասիրությունները և եվրոպական կառույցների ուղեցույցները ցույց են տվել, որ անհրաժեշտ է արձագանքել նոր մարտահրավերներին։ Նախատեսվող փոփոխություններով կհստակեցվեն «փախստական», «ապաստան», «հետապնդում», «չվերադարձելիություն» հասկացությունները։ Սահմանվելու են օժանդակ պաշտպանություն ստանալու և չվերադարձելիության սկզբունքից օգտվելու նոր կարգավիճակներ։ Կստեղծվեն հատուկ կարիքներ ունեցող անձանց սոցիալական աջակցության արդար և կարիքահեն մեխանիզմներ՝ զուգահեռ ներդնելով մոնիթորինգի գործիքներ։ Ապաստանի հայցման գործընթացը կդառնա առավել արդյունավետ՝ տրամադրելով անվճար իրավաբանական աջակցություն բոլոր փուլերում։ Կկարգավորվի անձնական տվյալների պաշտպանության հարցը, կհստակեցվի դիմումների ներկայացման, լսման և վավերացման գործընթացը։ Բացի այդ, նախատեսվում է ներմուծել էլեկտրոնային գործիքներ, որոնք կդյուրացնեն ապաստանի հայցողների համար ընթացակարգերը։ Արտաքսումը կարգելվի առողջական խնդիրներ ունեցող անձանց և այլ խոցելի խմբերի համար։ Նոր համակարգը նաև կտրամադրի կարճաժամկետ ճամփորդական փաստաթղթեր։ Այս բարեփոխումները նախատեսված են փախստականների և ապաստան հայցողների պաշտպանության համակարգը բարելավելու համար՝ ապահովելով ավելի թափանցիկ, կանխատեսելի և համահունչ ընթացակարգեր՝ համաձայն եվրոպական չափանիշների։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |