Թուրքիայում 6 լրագրող դատապարտվել է ազատազրկման ահաբեկչության մեղադրանքով

Թուրքիայում 6 լրագրող դատապարտվել է ազատազրկման ահաբեկչության մեղադրանքով

PanARMENIAN.Net - Թուրքական դատարանը 6 լրագրողի նկատմամբ ազատազրկման վճիռ է կայացրել՝ նրանց մեղադրելով ահաբեկչության մեջ, ինչը պայմանավորված է Գյուլենի շարժման հետ ենթադրյալ կապերով։

Ստամբուլի 25-րդ Գերագույն քրեական դատարանը Յակուփ Չեթինին մեղավոր է ճանաչել «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» համար և դատապարտել վեց տարի և երեք ամսվա ազատազրկման։ Նույն գործով անցնող ևս 5 լրագրող դատապարտվել է երկու տարի և մեկ ամսվա ազատազրկման՝ «ահաբեկչական կազմակերպությանն օժանդակելու» մեղադրանքով։ Իսկ Ալի Աքքուշն արդարացվել է՝ ապացույցների պակասի պատճառով, գրում է Turkish Minute-ը։

Գործի վերաքննությունը տեղի է ունեցել 2020 թվականին Գերագույն վերաքննիչ դատարանի կողմից նախորդ դատավճիռները բավարար ապացույցների պակասի հիմքով անվավեր ճանաչելուց հետո։ Դատարանը գտել է, որ լրագրողների կապը Գյուլենի շարժման հետ փաստացի ապացուցված չէ։

Լրագրողները նախկինում աշխատել են այն լրատվամիջոցներում, որոնք կապվում են Գյուլենի շարժման հետ, և հեղաշրջման փորձից հետո նրանց սոցցանցերում կատարած գրառումները և լրագրողական նյութերը դիտարկվել են որպես ապացույց։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---