Դեպի Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ճանապարհները փակ են![]() 25 հունվարի 2025 - 13:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ։ Մասնավորապես, «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ճանապարհները ներկայումս փակ են։ Վարդենյաց լեռնանցքում և Սիսիան-«Զանգեր» հատվածում երթևեկության դժվարություններ են առաջացել՝ մերկասառույցի պատճառով։ Միևնույն ժամանակ, Շիրակի մարզում և Հրազդան քաղաքում շարունակվում են ձյան տեղումները, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ վարորդներին հորդորում են երթևեկել միայն ձմեռային անվադողերով։ Լարսի անցման կետի վերաբերյալ Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տվյալներով՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհն ամբողջությամբ բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |