ՊԵԿ նախագահը և ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսի խնդիրների լուծման ուղիները![]() 25 հունվարի 2025 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ քննարկվել են մաքսային և հարկային ոլորտում փոխգործակցության մի շարք հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև Վերին Լարս սահմանային անցման կետում ի հայտ եկած խնդիրներին, դրանց լուծման ուղիներին և օպերատիվ արձագանքման մեխանիզմներին։ ՊԵԿ նախագահը նշել է, որ կարևոր նշանակություն ունի Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքների տեղափոխման ժամանակ նավիգացիոն կապարակնիքների կիրառման փորձնական ծրագրի իրականացումը, որը համաձայնեցվել է 2024թ. դեկտեմբերի 20-ին կայացած տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում։ Նա նաև ընդգծել է ավտոմոբիլային փոխադրումների ժամանակ նավիգացիոն կապարակնիքների կիրառման միջկառավարական համաձայնագրի մշակման կարևորությունը։ Դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ ռուսական կողմը պատրաստ է շարունակել ՊԵԿ ծառայողների համար ռուսերեն լեզվի կարողությունների զարգացման ծրագրերի իրականացումը, որը նախկինում նույնպես կազմակերպվել է։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը և միասին աշխատելու ընդհանուր նպատակներին հասնելու ուղղությամբ։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |