ԱՄՆ-ն սառեցրել է արտաքին օգնության ծրագրերի նոր ֆինանսավորումը![]() 25 հունվարի 2025 - 14:57 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն սառեցրել է արտաքին օգնության ծրագրերի նոր ֆինանսավորումը: Պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուղերձ է հղել ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանատներին՝ հստակեցնելով որոշումը։ Ուղերձում նշված է, որ սա բխում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հունվարի 20-ին ստորագրած հրամանագրից, որը սահմանում է, որ ԱՄՆ արտաքին օգնության ներկայիս ձևաչափը «չի համապատասխանում ամերիկյան շահերին և շատ դեպքերում հակասում է ամերիկյան արժեքներին», հայտնում է «Ազատությունը»։ Հրամանագրով նախատեսվում է 90-օրյա դադար զարգացման նպատակով օտարերկրյա պետություններին տրամադրվող ամերիկյան օգնության հարցում։ Այս ընթացքում կվերանայվեն օգնության ծրագրերի արդյունավետությունը և դրանց համապատասխանությունը Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական նպատակներին։ Հրամանագիրը տարածվում է այլ պետություններին, ոչ կառավարական կազմակերպություններին (ՀԿ-ներ), միջազգային կազմակերպություններին և կապալառուներին նոր ֆինանսական միջոցների տրամադրման վրա՝ մինչև վերանայման գործընթացի ավարտը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |