Բաքուն ժխտում է Փաշինյանի մեղադրանքներն Ադրբեջանում պահվող հայերին հոգեներգործուն նյութեր տալու մասին![]() 27 հունվարի 2025 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Բաքուն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին հոգեմետ նյութեր են տալիս տարածաշրջանային էսկալացիա հրահրելու նպատակով՝ ժխտելով այդ մեղադրանքները։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն նշել է, թե այդ մեղադրանքներն «անհիմն են և քննադատությանը չեն դիմանում», գրում է Trend-ը։ Փաշինյանը հայտարարել է, որ Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին հոգեմետ նյութեր են տալիս: Նա հավելել է, որ այդ մասին կան հետախուզական տվյալներ և, որ նպատակը էսկալացիա հրահրելն է։ Նա պնդել է, թե «մեղադրյալների բոլոր իրավունքները պատշաճ կերպով ապահովվել և բացատրվել են, իսկ բոլոր դատական նիստերը և հայտարարությունները արձանագրվել են»։ Նա ասել է նաև, թե Ադրբեջանում կալանավորվածների նկատմամբ վատ վերաբերմունքի վերաբերյալ պնդումները» հետաքննվել են անկախ կազմակերպությունների, այդ թվում՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից, և ճանաչվել կեղծ»։ Նրա խոսքով՝ նման հայտարարությունները Հայաստանի կողմից ցույց են տալիս այդ երկրի քաղաքական ղեկավարության անհանգստությունը՝ կապված այն անձանց նկատմամբ ընթացող դատավարության հետ, ովքեր ժամանակին ստանում էին «լիակատար աջակցություն Ադրբեջանի դեմ ագրեսիվ քաղաքականությունը շարունակելու համար»։ «2023 թվականի սեպտեմբերի 2-ին Փաշինյանը շնորհավորեց անջատողականներևին այսպես կոչված անկախության կապակցությամբ», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։ Փաշինյանն ասել է նաև, որ Բաքվում ընթացող շինծու դատավարությունը օգտագործվելու է ՀՀ դեմ։ Նա հավելել է, որ տարածաշրջանում և տարածաշրջանից դուրս կան ուժեր, որոնք խնդիր են դրել նոր էսկալացիա գեներացնել։ «Այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն մտահոգիչ է, այլև օգտագործվելու է տարածաշրջանում էսկալացիա հրահրելու համար: Հետախուզական տվյալներ ունենք, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն, արգելված միջոցներ են օգտագործում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիա հրահրելուն ուղղված ցուցմունքներ կորզեն»,–ասել է նա։ /i> ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |