Տեխասում ապօրինի ներգաղթյալների զանգվածային ձերբակալություններ են․ Կոլումբիան կընդունի արտաքսվողներին![]() 27 հունվարի 2025 - 11:44 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանությունը (ICE) Տեխաս նահանգում անօրինական միգրանտների հայտնաբերման և ձերբակալման գործողություններ է իրականացրել։ CBS հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ձերբակալվել է ավելի քան 80 մարդ։ Աղբյուրը մանրամասնել է, որ ձերբակալություններն իրականացվել են «ուժեղացված թիրախային գործողությունների» շրջանակներում, որոնք ընդգրկել են Դալաս, Ֆորտ Ուորթ և Իրվինգ քաղաքները։ Գործողություններին մասնակցել են նաև Հյուսթոնի թմրանյութերի շրջանառության վերահսկման վարչության ներկայացուցիչները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «ԱՄՆ մաքսային և ներգաղթի ծառայությունը կիրակի օրը ձերբակալել է 84 մարդու Տեխասի հյուսիսում»,— հայտնում է հեռուստաալիքը։ Մյուս նահանգներում նույնպես մեծածավալ գործողություններ են իրականացվել։ New York Post-ի տեղեկություններով՝ Կոլորադոյի նահանգի Դենվեր քաղաքում ձերբակալվել է վենեսուելական «Տրեն դե Արագուա» հանցավոր կազմակերպության մոտ 50 անդամ։ «Ուժեղացված թիրախային գործողություններ» են իրականացվել նաև Չիկագոյում՝ ապօրինի միգրացիայի դեմ պայքարի շրջանակում։ Սպիտակ տունը հայտնել է, որ Կոլումբիան համաձայն է ընդունել ԱՄՆ-ից արտաքսվող միգրանտներին, գրում է ՏԱՍՍ–ը։ «Կոլումբիայի կառավարությունը համաձայնել է Թրամփի բոլոր պահանջներին, ներառյալ բոլոր անօրինական միգրանտների անսահմանափակ ընդունումը, որոնք արտաքսվում են ԱՄՆ-ից, այդ թվում՝ ամերիկյան ռազմական ինքնաթիռներով, առանց սահմանափակումների և ձգձգումների»,— նշված է հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ կոլումբիացի պաշտոնյաների հանդեպ վիզային սահմանափակումները և Կոլումբիայի քաղաքացիների ու ապրանքների նկատմամբ սահմանային վերահսկողությունը կպահպանվեն, մինչև առաջին խմբի ընդունումը։ Նույն փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ-ը պատրաստ է կիրառել մաքսային տուրքեր և պատժամիջոցներ, եթե Կոլումբիան խախտի պայմանավորվածությունը։ Հունվարի 26–ին Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն արգելել էր ամերիկյան ռազմական ինքնաթիռներին, որոնք տեղափոխում էին արտաքսվող կոլումբիացիներին, վայրէջք կատարել երկրի տարածքում։ Ի պատասխան՝ Դոնալդ Թրամփը հայտարարեց վիզային և ֆինանսական պատժամիջոցների մասին, ինչպես նաև 25%-անոց մաքսային տուրքերի սահմանման՝ Կոլումբիայի ապրանքների համար։ Նա հավելեց, որ մեկ շաբաթից տուրքերը կբարձրանան մինչև 50%, նշելով, որ «սա միայն սկիզբն է»։ Թրամփը բազմիցս ընդգծել է իր քաղաքականությունը՝ ուղղված ներգաղթի խստացմանը և անօրինական միգրանտների արտաքսմանը։ Կոլումբիայի նախագահի աշխատակազմը հայտնել է, որ բանակցում է ԱՄՆ-ի հետ և պատրաստում է նախագահական ինքնաթիռ՝ իր քաղաքացիներին վերադարձնելու համար։ Միևնույն ժամանակ Պետրոն հայտարարել է, որ Կոլումբիան պատասխան տուրքեր է սահմանում ամերիկյան ապրանքների համար՝ 25%-ի չափով։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |