ԵԱՏՄ պաշտոնյա․ Հայաստանը պետք է ընտրի ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի միջև![]() 27 հունվարի 2025 - 11:48 AMT PanARMENIAN.Net - ԵԱՏՄ գործարար խորհրդի գործադիր քարտուղար, Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության ղեկավար Սերգեյ Միխնևիչը հայտարարել է, որ Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել ԵԱՏՄ–ին և խորացնել հարաբերությունները Եվրոպական միության հետ։ «Պաշտոնական Երևանը պետք է միանշանակ ընտրություն կատարի»,– նշել է Միխնևիչը, գրում է Sputnik Արմենիան։ Նա հավելել է, որ բացասական սցենարի դեպքում կորցրած ծավալները վերականգնելը դժվար կլինի, և եթե Հայաստանը որոշի խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, ԵԱՏՄ-ն կարող է սահմանել սակագնային պաշտպանական միջոցներ, ինչը բացասաբար կանդրադառնա դաշնակից երկրների հետ առևտրի վրա։ Միխնևիչը ներկայացրել է թվեր՝ ընդգծելու համար ստեղծված իրավիճակը. 2015-ից ի վեր Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 9.5 միլիարդ դոլարից մինչև 24 միլիարդ։ «Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ-ի հետ գրեթե 1.8 անգամ գերազանցում է ԵՄ-ի բոլոր երկրների հետ առևտրի ծավալին։ Մենք հույս ունենք, որ հայ բարեկամներն իրատեսորեն կգնահատեն իրենց օգուտներն ու հնարավոր ռիսկերը»,– ասել է նա։ Փորձագետը նշել է նաև, որ Հայաստանի՝ դեպի Արևմուտք շրջվելն ազդեցությունը կունենա նաև առևտրային հարաբերությունների վրա Իրանի հետ։ Ըստ նրա՝ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին նպաստում է Իրան հետ առևտրային կապերի արդյունավետությանը։ Որպես օրինակ՝ Միխնևիչը հիշեցրել է Թուրքիայի փորձը, որը տասնամյակներ շարունակ փորձել է անդամակցել ԵՄ-ին, բայց ապարդյուն։ «Եթե ես լինեի հայկական կողմի տեղում, լրջորեն կմտածեի»,– եզրափակել է նա։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը, պատասխանելով ԶԼՄ-ների հարցերին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի 2024 թ․ դիվանագիտական գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսից առաջ, նշել էր, որ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները բարդ ժամանակաշրջան են ապրում՝ պայմանավորված Արևմուտքի ուժեղացած ճնշմամբ Երևանի վրա։Գերատեսչությունը ևս մեկ անգամ ընդգծել է, որ եվրասիական ինտեգրացիան և ԵՄ անդամակցությունն անհամատեղելի են։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |