Արդյո՞ք իշխանությունները կորցրել են վերահսկողությունը քրեական տարրերի հանդեպ

PanARMENIAN.Net - «Իշխանություններն ի վիճակի չեն վերահսկել իրենց քաղաքական ուժերի քրեական օղակներին եւ այդ մասին են վկայում բախումները ՀՀԿ-ի ու «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչների միջեւ»,-նշել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը այսօր կայացած մամլո ասուլիսում:



Ըստ Դ.Շահնազարյանի, չկա ոչ մի տարբերություն Հանրապետական կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստանի» միջեւ: «Փաստն այն է, որ այդ ուժերը մեկ ամբողջություն են կազմում եւ մեկ խնդիր ունեն` պահպանել իշխանությունը: Ինչպես վկայում են վերջին իրադարձությունները, դա ավելի դժվար է անել, քան իրենք պատկերացնում էին»,-նշել է Շահնազարյանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---