Բելառուսի նախագահ․ Փաշինյանը վտանգավոր սիրախաղ է սկսել ԵՄ հետ, կկործանի երկիրը

Բելառուսի նախագահ․ Փաշինյանը վտանգավոր սիրախաղ է սկսել ԵՄ հետ, կկործանի երկիրը

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահի պաշտոնը 7–րդ անգամ զբաղեցրած Ալեքսանդր Լուկաշենկոն ասուլիսում հայտարարել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «սիրախաղ» է սկսել Եվրամիության հետ, ինչը, ըստ նրա, կկործանի երկիրը։

«Վտանգավոր սիրախաղ են սկսել Եվրամիության հետ: Դա շատ վտանգավոր խաղ է։ Նա կկործանի Հայաստանը, հանգստացրե՛ք նրան», - ասել է Լուկաշենկոն, գրում է ՏԱՍՍ–ը։

Նա նաև ասել է, որ Հայաստանի ղեկավարությունն իրենից նեղացած է ժամանակին Ադրբեջանին աջակցելու համար՝ նշելով, որ ինքը միշտ սատարել է «սթափ դատողությանը»։ Նա հայտարարել է, թե այն ժամանակ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը «պրագմատիկ դիրքորոշում» ուներ՝ հավելելով, թե ինքն անկեղծ խոսել է դրա մասին։

«Փաշինյանն ինքն է հրաժարվել Լեռնային Ղարաբաղից, թեև այն ժամանակ Ալիևը պատրաստ էր համաձայնվել, որ ՀՀ–ն լուրջ ազդեցություն կունենա այդ տարածքում»,–ասել է Լուկաշենկոն։

Նա նաև անդրադարձել է Հայաստանին և Ադրբեջանին զենք վաճառելու հարցին և ասել, որ Բելառուսի առաջարկները բաց են եղել բոլոր կողմերի համար՝ «ով վճարել է, նա էլ ստացել է»։

Ավելի վաղ պետական այցով Ադրբեջան այցելած Լուկաշենկոն այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ մեկնել էր գրավյալ Արցախ, մասնավորապես, Շուշի, որտեղ մի շարք սկանդալային հայտարարություններ էր արել, որից պարզ է դարձել որ Արցախի դեմ հնարավոր պատերազմը նա քննարկել է 2020–ից առաջ Ալիևի հետ։ Նա ասել է, որ դեռևս 2020–ից առաջ Ալիևի հետ «փիլիսոփայական զրույցներ են ունեցել» պատերազմով հակամարտությունը հանգուցալուծելու և հետագա վերականգնման դժվարությունների մասին։ Նա նաև ասել է, թե «ասյուհետ Ալիևն է Հարավային Կովկասի առաջնորդը», որ նա «պետք է վերահսկի տարածաշրջանը»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի առնվազն 2 երկիր մասնակցել է դաշնակից Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը։ Նա ասել է, որ ոչ ինքը, ոչ էլ որևէ հայ պաշտոնյա Բելառուս չի գնա, քանի դեռ այդ երկրում Ալեքսանդր Լուկաշենկոն է նախագահում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---