Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայողի դի է հայտնաբերվել

Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայողի դի է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Գյումրիում հայտնաբերվել է ռուսական ռազմաբազայի զինծառայողի դի: Հունվարի 25-ին, 17:20-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 35-ամյա Վիտալի Շևչենկոն ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Գյումրի քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկում կախված դի կա, հայտնում էShamshyan.com –ը

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները տվյալ շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են ՌԴ քաղաքացի 23-ամյա Ալեքսեյ Յամպոլսկինի դին, էլեկտրական մալուխով կախված պահարանի դռնակից։

Դեպքի փաստով քննչական վարչությունում ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Շամշյանի տեղեկություններվ՝ ինչպես մահացածը, այնպես էլ ահազանգած անձը ծառայել են Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում՝ որպես զինծառայողներ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---