Տրանսպորտում ներդրվել է GPS–ից ստացվող տվյալների մշակման համակարգ![]() 27 հունվարի 2025 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը ներդրել է GPS սարքերից ստացվող տվյալների մշակման միասնական համակարգ։ Այն արդեն իսկ կիրառվում է մոտ 550 ավտոբուսի շարժն ու երթուղին վերահսկելու նպատակով։ Այդ մասին ասվում է քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ։ Համակարգն ունի հնարավորություններ ոչ միայն վերահսկելու երթուղիների շարժն ու դրանց միջև եղած ժամանակային ընդմիջումները, այլև ապահովելու տեսահսկման գործառույթները: Առցանց արդեն հասանելի է նաև ավտոբուսների տեսահսկման համակարգը: Yandex հավելվածում առաջիկայում հասանելի կդառնա ևս 16 երթուղու ավտոբուսի ժամանման սպասելաժամանակը: Այստեղ նախատեսվում է ներառել ոչ միայն «Երևանի ավտոբուս» ընկերության շարժակազմերը, այլև՝ «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տրոլեյբուսները։ «Մայր Հայաստան» խմբակցությունն ու նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի թիմը բողոքում են տրանսպորտի թանկացման դեմ։ Նրանք առաջարկում են նոր սակագնային փաթեթները պահպանելու հետ միասին հնարավորություն տալ ուղևորներին նաև մեկ ուղղության համար վճարել 100 դրամ։ Մարությանը կոչ է անում փետրվարի 1–ից բոյկոտել ուղեվարձի թանկացումը՝ 100 դրամ վճարել և իջնել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |