ARARAT թանգարանը՝ 5-րդ անգամ World Travel Awards-ի մրցանակակիր![]() 27 հունվարի 2025 - 16:05 AMT PanARMENIAN.Net - ARARAT թանգարանը շարունակում է պահպանել իր առաջատար դիրքերը և արդեն 5-րդ անգամ արժանանում է World Travel Awards բարձրագույն մրցանակի։ Մրցելով աշխարհի տասնյակ երկրների թանգարանների և այցելուների կենտրոնների հետ՝ ARARAT թանգարանը ճանաչվել է World Travel Awards 2024 թվականի մրցանակակիր աշխարհի լավագույն Brandy Distillery Tour անվանակարգում։ ARARAT թանգարանը հանդիսանում է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) անդամ։ Այն տարածաշրջանի եզակի թանգարաններից է, որը պահում, ուսումնասիրում, իմաստավորում և ներկայացնում է հայկական կոնյակագործության պատմությունը։ Թանգարանում է ամփոփված հայկական կոնյակի ժառանգության ողջ ուղին, որտեղ ներկայացվում է կոնյակի արտադրության բարդ և ստեղծագործ ճանապարհը՝ համակցելով այն կոնյակի համտեսի նուրբ ծիսակարգով։ ARARAT թանգարանը շնորհավորում է տուրիզմի ոլորտում հաջողություն գրանցած հայկական բոլոր կազմակերպություններին, որոնք նույնպես արժանացել են միջազգային ժյուրիի բարձր գնահատականին։ World Travel Awards մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1993 թվականին և միտված է նշանավորելու ճամփորդական, տուրիզմի և հյուրընկալության ոլորտների լավագույն մոտեցումները։ Միջազգայնորեն ճանաչված World Travel Awards մրցանակը տարիների ընթացքում դարձել է ոլորտի կատարելագործությունը վկայող կնիք։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |