Փետրվարի 21-ից կմեկնարկի Երևան-Դելի ուղիղ չվերթը

Փետրվարի 21-ից կմեկնարկի Երևան-Դելի ուղիղ չվերթը

PanARMENIAN.Net - Armenian Airlines ավիաընկերությունը փետրվարի 21-ից մեկնարկում է ուղիղ չվերթեր Երևանից դեպի Դելի՝ ստեղծելով առաջին ուղիղ ավիացիոն կապը Հայաստանի և Հնդկաստանի միջև, հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։

Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին՝ հարմարավետ Airbus 321-200 ինքնաթիռներով, որոնք նախատեսված են 220 ուղևորի համար։

Երևանից Դելի թռիչքի տևողությունը կկազմի 4 ժամ 40 րոպե, իսկ Դելիից Երևան՝ 5 ժամ 10 րոպե։

«Մոսկվայից ուղևորներն էլ հնարավորություն կունենան հեշտությամբ հասնել Դելի՝ Շերեմետևո օդանավակայանից Երևանով տրանսֆերային թռիչքների միջոցով»,-նշվում է հաղորդագրությունում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---