Շրջանառության մեջ է դրվում 2024 թ. թողարկված 20,000 դրամ անվանական արժեքով նոր թղթադրամը

Շրջանառության մեջ է դրվում 2024 թ. թողարկված 20,000 դրամ անվանական արժեքով նոր թղթադրամը

PanARMENIAN.Net - Հունվարի 27-ից սկսած՝ ՀՀ կենտրոնական բանկի որոշմամբ շրջանառության մեջ կդրվի 2024 թ. թողարկված 20,000 դրամ անվանական արժեքով թղթադրամը։

2024 թ. նոր թղթադրամն ունի որոշ փոփոխություններ 2018 թ. թողարկված նույն անվանական արժեքի թղթադրամի համեմատ։

Դիմերեսում՝

Վերևի աջ անկյունում նշված է թողարկման տարեթիվը՝ «2024»։

Ավելացվել է ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրությունը։

Դարձերեսում՝

Ներքևի ձախ անկյունում անվանական արժեքը տպագրված է օպտիկապես փոփոխվող ներկով։

Միաժամանակ, 1999-2021 թթ. թողարկված 20,000 դրամ անվանական արժեքով թղթադրամները շարունակելու են մնալ շրջանառության մեջ՝ առանց սահմանափակումների կամ որևէ պայմանների փոփոխության։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---