Հունվարի 24-ին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության անդամները Երևան-Գյումրի ճանապարհին օգնություն են ցուցաբերել ավտովթարից տուժածներին։ Այդ մասին ասվում է ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։
«Տեսնելով, որ մեքենա է վթարվել՝ նրանք անմիջապես կանգ են առել, առաջին բուժօգնություն ցուցաբերել ծանր վիրավորված երկու վարորդներին՝ մինչև շտապօգնության և ոստիկանության ժամանումը։ Վարորդները տեղափոխվել են հիվանդանոց։ Մաղթում ենք նրանց շուտափույթ ապաքինում»,– ասվում է գրառման մեջ։