Մեծ Բրիտանիան և Կանադան պատժամիջոցներ են սահմանել Բելառուսի դեմ![]() 28 հունվարի 2025 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի և Կանադայի արտաքին գործերի նախարարությունները հունվարի 27-ին պատժամիջոցներ են սահմանել Բելառուսի որոշ քաղաքացիների և կազմակերպությունների նկատմամբ՝ նախագահական ընտրություններից հետո՝ մարդու իրավունքների խախտման և Ռուսաստանի հետ համագործակցության առնչությամբ։ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ կայքում նշվում է, որ պատժամիջոցները վերաբերում են վեց անձանց և երեք կազմակերպությունների։ Սահմանափակումների ենթարկվել են Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Իգոր Կարպենկոն, ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ղեկավար Անդրեյ Անանենկոն և մի քանի ուղղիչ հաստատությունների ղեկավարներ։ Բացի այդ, պատժամիջոցների տակ են հայտնվել «Անօդաչու ուղղաթիռներ» կոնստրուկտորական բյուրոն, Օրշայի «Լեգմաշ» գործարանը և ռադիոլոկացիոն համակարգեր արտադրող «ԱԼԵՎԿՈՒՐՊ» ընկերությունը, հայտնում է «Իզվեստիան»։ Կանադան իր պատժամիջոցների ցանկը հրապարակել է ԱԳՆ կայքում։ Սահմանափակումները տարածվում են նաև նախագահի կնոջ՝ Գալինայի վրա։ Կազմակերպությունների թվում են՝ հատուկ նշանակության ոստիկանությունը (Օմոն), Բելառուսի ԱԱԾ-ն, «Լեգմաշը», «Անօդաչու ուղղաթիռները», «ՍտանկոԳոմել» գործարանը և այլ ընկերություններ։ Նույն օրը ԿԸՀ նախագահ Իգոր Կարպենկոն հայտարարել է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընտրությունների արդյունքներով ստացել է ձայների 86․82%-ը։ Նրա խոսքով, ընտրախախտումների վերաբերյալ բողոքներ չեն ստացվել։ Հետագայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան ընտրական գործընթացը համարում է թափանցիկ, իսկ արդյունքները՝ լեգիտիմ։ ՌԴ ԱԳՆ-ն, իր հերթին, ընդգծել է, որ արևմտյան երկրները փորձել են միջամտել Բելառուսի ընտրություններին՝ օգտագործելով կեղծ տեղեկություններ՝ իրավիճակը ապակայունացնելու համար։ Նախարարությունը դատապարտել է Արևմուտքի կանխակալ հայտարարությունները՝ ընդգծելով բելառուս ժողովրդի կամարտահայտման իրավունքի հարգման կարևորությունը։ Բելառուսի նախագահական ընտրությունների հիմնական քվեարկությունը տեղի է ունեցել հունվարի 26-ին։ ԿԸՀ-ի տվյալներով, մասնակցության ցուցանիշը կազմել է 85․7%, իսկ ընտրությունները կայացած են ճանաչվել արդեն 12:00-ին, երբ մասնակցությունը հասել էր 56․64%-ի։ Photo. Ria Novosti Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |