ՀՀ–ն ուսումնասիրում է ցորենի ներմուծման այլընտրանքային աղբյուրները![]() 28 հունվարի 2025 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացրել է, որ ՀՀ-ն որպես ցորենի ներմուծման այլընտրանքային ուղղություն դիտարկում է բոլոր այն երկրները, որոնք արտահանում են հացահատիկը և պատրաստ են գործակցել Հայաստանի հետ։ Նախարարությունից հայտնել են, որ ուսումնասիրվել են ցորենի գները տարբեր երկրներում, տեղափոխման լոգիստիկ ծախսերն ու երթուղիները, տեղեկացնում է Factor.am-ը։ «Այդ նպատակով ուսումնասիրվել են այդ ապրանքների ձեռքբերման գներն ըստ երկրների, տեղափոխման լոգիստիկ ծախսերը և երթուղիները», - նշել են գերատեսչությունից՝ չնշելով կոնկրետ երկրների անուններ։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ Հայաստանը քննարկում է ցորենի ներմուծման այլընտրանքային աղբյուրներ մի քանի երկրների հետ։ «Այլընտրանքային ներմուծման աղբյուրները դիտարկում ենք: Քննարկում ենք մի քանի երկրների հետ: Ընդ որում՝ սա որևէ երկրի դեմ չէ։ Եթե մենք մեր ցորենի 99 տոկոսը ներմուծեինք, պայմանական, Ռումինիայից, ես Ռուսաստանի հետ բանակցելու էի ցորենի ներմուծման հարցով։ Սա նորմալ, տրամաբանական գործընթաց է», - ասել էր Պապոյանը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |