Թուրքիայում քննարկել են Կարսի հատվածի «Արևելյան դարպասի» բացումը![]() 28 հունվարի 2025 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական կարգավորման գործընթացի շրջանակում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հանդիպում է ունեցել արտաքին գործերի նախարարության մի շարք ներկայացուցիչների հետ։ Քննարկմանը մասնակցել են նաև Կարսի Առևտրի և արդյունաբերության պալատի ղեկավար Քադիր Բոզանը և կառավարման խորհրդի անդամներ, հայտնում է թուրքական RadioYanki-ն։ Թուրքական աղբյուրը նշում է, որ հանդիպման ընթացքում բարձրացվել է Կարսի Աքյաքյա շրջանի «Արևելյան դարպասի» բացման հնարավորությունը։ Քննարկվել են նաև սահմանակետի գործարկման արդյունքում Կարսի սոցիալ-տնտեսական վիճակի վրա դրա ազդեցության հնարավորությունները, գրում է ՍիվիլՆեթը։ «Ուշադիր հետևում ենք Ադրբեջան-Թուրքիա և Հայաստան կարգավորման գործընթացին։ Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի միջև խնդիրների լուծման և կարգավորումից հետո «Արևելյան դարպաս» սահմանակետի բացումը ոչ միայն կնպաստի Կարսի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, այլև՝ ամբողջ տարաշրջանի», – նշել է Քադիր Բոզանը։ Նա ընդգծել է, որ սահմանների բացման պարագայում հնարավոր է առևտրային ծավալների ընդլայնում։ Չնայած Թուրքիան պաշտոնապես հայտարարում է, որ Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը ընթանում է առանց նախապայմանների, թուրք պաշտոնյաները շարունակաբար այդ հարցը կապում են Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրի հետ։ Վերջերս հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում չի համաձայնել այն պնդմանը, թե երկխոսությունը փակուղի է մտել։ Նա շեշտել է, որ մշտական կապ է պահպանում իր թուրք գործընկերոջ հետ՝ ընդգծելով, որ կարգավորման գործընթացը մեծապես կախված է թուրքական քաղաքական կամքից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |