Ավինյան․ Փետրվարի 1-ից տրանսպորտով մեկ ուղևորությունը կարժենա 150 դրամ

Ավինյան․ Փետրվարի 1-ից տրանսպորտով մեկ ուղևորությունը կարժենա 150 դրամ

PanARMENIAN.Net - Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան եթերում հայտարարել է, որ փետրվարի 1-ից Երևանում գործելու է նոր ուղևորատոմս, որի արժեքը կկազմի 150 դրամ՝ մեկ ուղևորության համար։ Այն գործելու է 2025 թվականին։

Նա հավելել է, որ հաջորդող տարիներին գինը կարող է բարձրանալ առավելագույնը 10 դրամով՝ յուրաքանչյուր տարվա համար։

«Նախատեսում ենք նաև հունվար և փետրվար ամիսներին ձեռք բերված անսահմանափակ փաթեթների ժամկետները երկարաձգել ևս մեկ ամսով։ Դա նշանակում է, որ եթե դուք գնել եք մեկ ամսվա փաթեթ, ապա ստանում եք հավելյալ մեկ ամիս»,– ասել է Ավինյանը։

Ըստ նրա՝ որոշում կայացնելիս հաշվի են առել բողոքներն ու դժգոհությունները։

«Մայր Հայաստան» խմբակցությունն ու նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի թիմը բողոքում են տրանսպորտի թանկացման դեմ։ Նրանք առաջարկում են նոր սակագնային փաթեթները պահպանելու հետ միասին հնարավորություն տալ ուղևորներին նաև մեկ ուղղության համար վճարել 100 դրամ։ Մարությանը կոչ է արել փետրվարի 1–ից բոյկոտել ուղեվարձի թանկացումը՝ 100 դրամ վճարել և իջնել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---