Վահե Գրիգորյանը՝ ՄԻԵԴ դատավոր

Վահե Գրիգորյանը՝ ՄԻԵԴ դատավոր

PanARMENIAN.Net - Հայաստանի Սահմանադրական դատարանի փոխնախագահ Վահե Գրիգորյանը ընտրվել է ՄԻԵԴ–ի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, դատավոր Հայաստանից: Ընտրությունը տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ)։

Նա ՄԻԵԴ–ում կաշխատի 9 տարի։

«Վահե Գրիգորյանը ձայների մեծամասնությամբ ընտրվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր 9 տարի ժամկետով, որը մեկնարկում է նրա ընտրվելուց ոչ ուշ, քան երեք ամիս անց»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Դատավորներն ընտրվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային համապատասխան յուրաքանչյուր պետության կողմից առաջադրված երեք թեկնածուների ցուցակից քվեարկության միջոցով։

 Ուշագրավ
---