«Մոնա Լիզան» կցուցադրվի Լուվրի առանձին ցուցասրահում![]() 29 հունվարի 2025 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցը՝ «Մոնա Լիզան», շուտով կտեղափոխվի Լուվրի հատուկ ցուցասրահ։ Այս որոշումը մաս է կազմում թանգարանի լայնածավալ վերանորոգման ծրագրի, որը նպատակ ունի արդիականացնել Ֆրանսիայի ամենահայտնի թանգարանը, որն ամեն տարի ընդունում է մոտ ինը միլիոն այցելու, գրում է Artnews.com-ը։ Հայտարարությունը հաջորդել է Լուվրի տնօրեն Լորանս դը Կարսի գաղտնի հուշագրի արտահոսքին, որը նախորդ շաբաթ հրապարակվեց Le Parisien-ում։ Նա հուշագրում մտահոգություն էր հայտնում թանգարանի վատթարացող վիճակի, ժամանակակից պայմանների պակասի և 232 տարվա հին շենքում մշտական բազմամարդության առաջացրած խնդիրների մասին։ Նա նաև առաջարկում էր վերանայել «Մոնա Լիզայի» ցուցադրությունը՝ նրան նվիրված առանձին սրահ հատկացնելով։ Ներկա պահին կտավը ցուցադրվում է Salle des États սրահում, որտեղ օրական 20,000-30,000 այցելու է հավաքվում՝ գերազանցելով սրահի նախատեսված հնարավորությունները։ Ապրիլին The Telegraph-ը հաղորդել էր, որ դը Կարսն անձնակազմին ասել է, թե ներկայիս ցուցադրությունը հաճախ «հիասթափություն է առաջացնում» այցելուների մոտ։ Նա առաջարկել էր նկարի համար հատուկ նախագծված ստորգետնյա սրահ ստեղծել, որը կնպաստի ավելի հաճելի այցի։ Մակրոնը, կարծես, ընդունել է այս առաջարկը։ Հունվարի 28–ին Լուվրում, նկարի առջև ելույթ ունենալիս, նա ներկայացրել է վերանորոգման ծրագրերը, որոնց թվում կլինի նաև նոր ստորգետնյա ցուցասրահների ստեղծումը Cour Carrée-ի տակ։ Դրանցից մեկը կհատկացվի «Մոնա Լիզային»՝ ունենալով առանձին մուտք և, ամենայն հավանականությամբ, առանձին տոմս՝ մեծածավալ նախագծի ֆինանսավորումն ապահովելու նպատակով։ Չնայած պաշտոնական բյուջե դեռ չի հայտարարվել, Le Figaro-ն անցած տարի հաշվարկել էր, որ նման նախագիծը կարող է արժենալ 500 միլիոն եվրո։ Մակրոնը նշել է, որ ֆինանսավորումը կիրականացվի 2026 թվականից ոչ ԵՄ երկրների այցելուների տոմսերի գնի բարձրացման միջոցով։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |