Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ պլազայի» գործով դատախազության հայցը մերժվել է![]() 29 հունվարի 2025 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն դատարանը վճռել է, որ «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի զբաղեցրած տարածքը չի վերադարձվի պետությանը։ Գլխավոր դատախազության հայցը մերժվել է նորանշանակ դատավոր Ռուդոլֆ Ավագյանի կողմից, հայտնում է «Հետքը»։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման գործընթացը սկիզբ է առել 1995 թվականին։ Այդ ժամանակ Երևանի քաղաքապետ Վահագն Խաչատուրյանի որոշմամբ Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում գտնվող հողատարածքը վաճառվել էր Ալբերտ Սուքիասյանի ղեկավարած կազմակերպությանը 5655 ԱՄՆ դոլարով։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ տարածքում պետք է գործեր հայ նկարիչների ստեղծագործությունների վաճառատուն, սակայն սեփականաշնորհումից հետո այն օգտագործվել է բիզնես նպատակներով։ 2022 թվականին «Հետքի» հրապարակման հիման վրա դատախազությունը նախաձեռնել էր իրավական գործընթաց՝ փորձելով անվավեր ճանաչել տասնամյակներ առաջ կնքված գործարքը և վերադարձնել տարածքը պետությանը։ Իր քննության ընթացքում դատախազությունը պարզել էր, որ 1995 թվականին ընդունված որոշումը նախատեսում էր տարածքը հատկացնել օգտագործման իրավունքով, սակայն հետագայում սեփականաշնորհման որոշում չի եղել, ինչի հետևանքով գործարքը համարվել էր անօրինական։ Սակայն «Գռզո պլազա» ՍՊԸ-ն, որը հանդիսանում է «Սիլ պլազայի» սեփականատերը, դատարանում պնդել է, որ դատախազությունը չի պահպանել դատարան դիմելու մեկ տարվա սահմանված ժամկետը, քանի որ պետության ենթադրյալ խախտված իրավունքի մասին իրավապահ մարմինները տեղեկացել են 2022 թվականին։ Դատավոր Ռուդոլֆ Ավագյանը վճռել է. «Դատարանը, առանց անդրադառնալու գործի այլ փաստերի հաստատմանը և գնահատմանը, հայցային վաղեմության միջնորդության քննության շրջանակներում ուսումնասիրելով գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, գտնում է, որ Պատասխանողի կողմից ներկայացված միջնորդությունը՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին, ենթակա է բավարարման, և այդ հիմքով հայցը ենթակա է մերժման․․․»։ Այս որոշումը կայացվել է 2025 թվականի հունվարի 10-ին և կարող է բողոքարկվել վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանում։ Եթե վճիռը չբողոքարկվի, այն կմտնի օրինական ուժի մեջ։ Նույն գործով մեկ այլ հայց ևս քննվել է վարչական դատարանում, որտեղ ևս դատախազությունը ձախողել է պետությանը տարածքը վերադարձնելու իր պահանջը։ Վերադաս դատարաններում բողոքարկումից հետո այդ որոշումը նույնպես մնացել է անփոփոխ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |