Աբրահամյան․ Բաքուն ՌԴ–ին մեղադրել է պատերազմից հետո ռազմական նշանակության բեռներ ԼՂ հասցնելու մեջ![]() 29 հունվարի 2025 - 14:51 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ռուս-ադրբեջանական լարվածության հերթական փոխհրաձգության պայմաններում Ռուսաստանը կրկին հայտնվել է Ադրբեջանի մեղադրանքների թիրախում՝ Բաքուն պնդում է, որ 44-օրյա պատերազմի ավարտից և Արցախում ռուս խաղաղապահների տեղակայվելուց հետո, Մոսկվան դիվանագիտական բեռների քողի տակ ռազմական նշանակության բեռներ է հասցրել Արցախ։ Ըստ նրա՝ Ադրբեջանի քարոզչական ագրեսիան Ռուսաստանի նկատմամբ 2 հիմնական պատճառ ունի։ «Ճիշտ է` մեղադրանք այն համատեքստում է, որ ՌԴ «մեղավորությունը» դեպի Արցախ այդ ապրանքների մուտք գործելն է, սակայն համատեքստում կարելի է կարդալ, որ դա հենց ՌԴ նախաձեռնությամբ է եղել: Սա մեզ համար բավականին ուշագրավ թեմա է ոչ այնքան ռուս-ադրբեջանական փոխադարձ մեղադրանքների, որքան 2020-23 թվականներին, ՌԴ-ի` Արցախին նկատմամբ դրսևորած հնարավոր աջակցության համատեքստում, ինչը դեռ պետք է ամբողջությամբ հասկանալ: Ավելի վաղ էլ, Բաքվից մեղադրանք էր հնչել Ադրբեջանում գործող «Ռուսական տան» հասցեին, որին վերագրեցին ՌԴ հետախուզական աշխատանքների գործառույթ: Երկու երկրների միջև վերջին քաղաքական, տեղեկատվական փոխհրաձգության առիթը ադրբեջանական ավիաուղիներին պատկանող ինքնաթիռի` ՌԴ օդային տարածքում վթարն էր, որի թեման դեռ երկար ժամանակ նստվածք կթողնի երկկողմ հարաբերություններում: Ադրբեջանի քարոզչական ագրեսիան Ռուսաստանի նկատմամբ 2 հիմնական պատճառ ունի: Կա´մ ռուս-ադրբեջանական օրակարգում կա խնդիր կամ խնդիրներ, որտեղ ադրբեջանցիները կոմպրոմիսներ են ակնկալում, կա´մ Բաքվում համարում են, որ ռուսական կողմից էական սպասելիքներ Հայաստանի հարցում այլևս չկան և գործում են ըստ ավանդական քաղաքական գծի, որն այս փուլում ՌԴ-ի հետ հարաբերությունների բարձր մակարդակ, առավել ևս` դաշնակցային, չի ենթադրում»,–ասվում է գրառման մեջ։ Հունվարի 7-ին Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպման է հրավիրել Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին։ Գալուզինը կարևորել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների կառուցումը «ռազմավարական գործընկերության և դաշնակցային ոգով՝ հիմնված 2022 թվականի փետրվարի 22-ին բարձր մակարդակով ստորագրված հռչակագրի վրա»։ Այս համատեքստում տարակուսանք է արտահայտվել ադրբեջանական լրատվամիջոցներում վերջերս տեղ գտած հակառուսական հրապարակումների շարքի, ինչպես նաև Բաքվի Ռուսական տան դեմ ուղղված ապատեղեկատվական քարոզչության վերաբերյալ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |