ԵՄ-ն մաքսատուրքեր կսահմանի ՌԴ-ից և Բելառուսից մի շարք գյուղմթերքի և պարարտանյութերի վրա![]() 29 հունվարի 2025 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական հանձնաժողովը որոշում է ընդունել Ռուսաստանից և Բելառուսից մի շարք գյուղատնտեսական ապրանքների, ինչպես նաև ազոտական պարարտանյութերի առանձին տեսակների վրա մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ: Այդ մասին ասվում է Եվրահանձնաժողովի տարածած հայտարարության մեջ: «Սպասվում է, որ մաքսատուրքերը բացասաբար կանդրադառնան Ռուսաստանի արտահանման եկամուտների վրա՝ դրանով իսկ ազդելով Ուկրաինայում պատերազմ վարելու՝ Ռուսաստանի կարողության վրա», - գրված է հայտարարության մեջ, հայտնում է Արմենպրեսը։ Դրա հետ մեկտեղ նշվում է, որ «ռուսական և բելառուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի արտահանումը երրորդ երկրներ մնում է անփոփոխ»։ Եվրահանձնաժողովում կարծում են, որ «մաքսատուրքերը կնպաստեն ներքին արտադրության աճին և կօգնեն ԵՄ պարարտանյութերի արդյունաբերությանը, որը տուժել է էներգետիկ ճգնաժամից»: Այդուհանդերձ, փաստաթղթում ասվում է, որ «առաջարկը ներառում է նաև մեղմացնող միջոցներ, եթե ԵՄ-ի ֆերմերները տեսնեն պարարտանյութերի գների զգալի բարձրացում»:Ինչպես պարզաբանել է Առևտրի և տնտեսական անվտանգության հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը, մաքսատուրքերը մի քանի նպատակ են հետապնդում։ «Մենք նպատակ ունենք էլ ավելի թուլացնել Ռուսաստանի ռազմական տնտեսությունը՝ միաժամանակ նվազեցնելով ԵՄ-ի կախվածությունը, աջակցելով մեր արդյունաբերությանը և պահպանելով գլոբալ պարենային անվտանգությունը», - ասել է Շեֆչովիչը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |