Գալջյան․ Հնարավորություն ենք ստեղծել, որ փորձարկեք տոմսային փաթեթները և զգաք դրանց արդյունավետությունը![]() 29 հունվարի 2025 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է քաղաքային տրանսպորտի սակագնային փոփոխություններին՝ ներկայացնելով նոր համակարգի առավելությունները։ Նա հավելել է, որ հնարավորություն է ստեղծվում փորձարկելու տոմսային փաթեթները և զգալու դրանց արդյունավետությունը։ «Հարգելի քաղաքացիներ, եթե հիմա էլ լսեք հետևյալ կեղծ քարոզչական հնարքը, թե «ձեզ նորից խաբում են, նորից պետք է 300 դրամ տաք, քանի որ տերմինալները 50 դրամ չեն ընդունում», այդ պնդումների հեղինակներին հիշեցրեք հետևյալը. նախ, եթե նույնիսկ տերմինալում 300 դրամ ներդնեք, ապա կստանաք երկու ուղևորատոմս, այսինքն՝ միանգամից ձեռք կբերեք նաև հետդարձի տոմսը։ Եվ եթե այսօր տրոլեյբուսից օգտվող մարդիկ, ովքեր հիմնականում մեծահասակներ են, այս ամենը կարողանում են անել, ապա մյուսները՝ հատկապես երիտասարդները, նույնպես կարող են։ Բացի այդ, սկսած փետրվարի 1-ից, մեկ ուղևորության արժեքը՝ 150 դրամ, կարող եք վճարել նաև հետևյալ ձևերով՝ Telcell Wallet-ով 10 անգամյա փաթեթով (1500 դրամ՝ նախկին 2200-ի փոխարեն), որը հասանելի կլինի տերմինալներում, այդ թվում՝ Telcell հավելվածում Բանկային քարտերով Իսկ ամենակարևորը. եթե աշխատանքային օրերին ամեն օր առնվազն երկու անգամ երթևեկում եք և հունվար կամ փետրվար ամիսներին ձեռք բերեք 30-օրյա փաթեթը, ապա կստանաք լրացուցիչ 30 օր անվճար։ Այսինքն՝ եթե ամսվա ընթացքում առնվազն 44 անգամ եք երթևեկում, ապա այդ երկու ամիսների համար մեկ ուղևորության արժեքը փաստացի կկազմի 102 դրամ։ Բացի այդ, վիճակագրությունը ցույց է տալիս, որ միջին օգտվողը ամսվա ընթացքում երթևեկում է ոչ թե 44, այլ 52 անգամ, ինչը նշանակում է, որ այդ ժամանակահատվածում մեկ ուղևորության միջին արժեքը կնվազի մինչև 86 դրամ։ Էլ չենք խոսում այն դեպքերի մասին, երբ օրական երթևեկում եք երեք կամ ավելի անգամ։ Այս հնարավորությունը ստեղծել ենք, որպեսզի ինքներդ փորձարկեք տոմսային համակարգի փաթեթները և առօրյա կյանքում զգաք դրանց արդյունավետությունը։ Հավելյալ մեկ ամիս կստանաք նաև 90- և 365-օրյա փաթեթներ ձեռք բերելու դեպքում։ Թելսել հավելվածով ձեռք բերելու դեպքում փաթեթները ավելի մատչելի են` 9000-ը՝ 8800, 24,000-ը՝ 23,600 իսկ 90,000-ը՝ 88,000 դրամ»,–ասվում է գրառման մեջ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ փետրվարի 1-ից Երևանում գործելու է նոր ուղևորատոմս, որի արժեքը կկազմի 150 դրամ մեկ ուղևորության համար։ Այն գործելու է 2025 թվականին։ Նա հավելել է, որ հաջորդ տարիներին գինը կարող է բարձրանալ առավելագույնը 10 դրամով՝ յուրաքանչյուր տարվա համար։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |