Մամիջանյանը` ԵԽԽՎ-ում. Չկա աշխարհում մի օրենք, որով հնարավոր լինի արդարացնել հայերի բանտարկությունն ու նվաստացումը Բաքվում![]() 29 հունվարի 2025 - 15:24 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ԵԽԽՎ-ում ունեցած ելույթում հայտարարել է, որ աշխարհում չկա որևէ մի օրենք, որով հնարավոր լինի արդարացնել հայերի բանտարկությունն ու նվաստացումը Բաքվում։ Նա հավելել է, որ հայերը քրիստոնյա աշխարհի դռնապաններն են և չպետք է մենակ մնային։ “Նոր աշխարհակարգի հաստատման համար աշխարհի բոլոր ազգերն ու երկրները ստիպված են ինչ-որ գին վճարել։ Հայերը այդ գինը վճարեցին ցեղասպանության ենթարկվելով 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում, այնուհետև նացիզմի դեմ պայքարում՝ ավելի քան 300.000 զինվորների կյանքով։ Այդ ամենը նախորդ աշխարահակարգի հաստատման մեր վճարած գինն էր։ Մենք շատ թանկ գին ենք վճարել նաև նոր ձևավորվելիք աշխարհակարգի համար, երբ 2020 թվականին առերեսվեցինք ադրբեջանական հերթական ագրեսիային, իսկ հետո արդեն էթնիկ զտման Լեռնային Ղարաբաղում: Սա չափազանց թանկ գին է մեր ազգի համար։ Մեզանից բոլորն այստեղ օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ են, և մենք քաջատեղյակ ենք, որ օրենքի առանցքը, կենտրոնը մարդիկ են, մարդ արարածը, ով հավատում է այդ օրենքի ուժին։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը հավատում էր միջազգային իրավունքի ուժին, բայց ցավոք Հայաստանի ներկա իշխանությունն ու աշխարհը խաբեցին ու դավաճանեցին՝ թողնելով մեն-մենակ բռնակալների դեմ պայքարում։ Աշխարհը չպետք է թույլ տա, որ պատմությունը կրկնվի. նոր աշխարհակարգը պետք է հիմնված լինի արժեքների ու օրենքների վրա, այլ ոչ թե նավթի ու աշխարհաքաղաքական շահերի վրա։ Կարող եք ասել, որ ես երազող եմ, բայց ես հավատում եմ, որ միակը չեմ։ Չկա աշխարհում որևէ մի օրենք, որով հնարավոր լինի արդարացնել հայերի բանտարկությունն ու նվաստացումը Բաքվում։ Չկա աշխարհում որևէ մի օրենք, որով հնարավոր լինի արդարացնել Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանությունն իրենց հայրենիքից։ Չկա աշխարհում որևէ մի օրենք, որն արդարացնի ամեն օր Ադրբեջանի ագրեսիայի վտանգի, սպառնալիքների ու ատելության մթնոլորտում ապրելը։ Մենք՝ հայերս, Քրիստոնյա աշխարհի դռնապաններն ենք։ Մենք չպետք է մենակ մնայինք։ Հավատացեք՝ մենք աշխարհի օգնության ու աջակցության կարիքն ունենք»,–ասել է Մամիջանյանն իր ելույթում։ ՎարչապետՆիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին հոգեմետ նյութեր են տալիս: Նա հավելել է, որ այդ մասին կան հետախուզական տվյալներ և որ նպատակը էսկալացիա հրահրելն է։ Բաքուն ժխտում է այդ մեղադրանքները։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |